
Հանձնաժողովի պատվերով համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման ուսումնասիրություններ են կատարել փորձագետներ Արա Ղազարյանն ու Դավիթ Ասատրյանը: Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:
Փորձագետներն առաջարկում են հեռահաղորդակցության եւ սոցիալական ցանցերի օպերատորներին իրենց պայմանագրերում ամրագրել ատելության խոսքի վերաբերյալ դրույթ, ինչը պարտավորություն կստեղծի օգտատերերի մոտ՝ հետեւելու սեփական վարքագծին: Դա կզարգացնի նաեւ մեդիագրագիտությունը:
Ավելի մանրամասն տես այստեղ՝ http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13937&year=2021&month=03&day=30&lang=arm