Մեր մասին

ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ իրավաբանական գրասենյակը ստեղծվել է 2008 թվականին։ Ընկերությունը տրամադրում է իրավաբանական ծառայություններ Հայաստանում և արտերկրում գտնվող հաճախորդներին և ընկերություններին։ Ծառայությունների շրջանակը տատանվում է ընկերություններից մինչև անհատ հաճախորդների սպասարկումը,  խորհրդատվությունների տրամադրումից մինչև դատավարություններում իրավաբանական ներկայացուցչություն ապահովելը, հետազոտություններից մինչև դատարանների համար իրավաբանական կարծիք կազմելը։ Մենք հաջողությամբ իրականացրել ենք իրավաբանական ներկայացուցչություն  հաճախորդների համար Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Իտալիայից, Միացյալ Թագավորությունից, Լյուքսեմբուրգից, Հունգարիայից, Գերմանիայից, Իրանից, Հոլանդիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Լիբանանից, Հունաստանից, Եգիպտոսից, Ճապոնիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Թուքմենստանից և Թուրքիայից։ Մենք իրականացրել ենք դատական ներկայացուցչություն Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Պորտուգալիայի և Միացյալ Թագավորության դատարաններում` ՀՀ-ում և այլ պետություններում գտնվող մեր վստահորդների համար։ Միջազգային դատավարությունների զգալի մասն իրականացվել է այնպիսի հանրաճանաչ միջազգային տրիբունալներում, ինչպիսին են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, որտեղ հարուցել ենք դատավարություններ Հայաստանի Հանրապետության, Լեհաստանի, Ուկրաինայի և Լիտվայի դեմ՝ ՀՀ-ում և այլ պետություններում գտնվող մեր վստահորդների անունից։  Իրավաբանական ընկերությունը մասնագիտացված է քաղաքացիական և վարչական բնույթի այնպիսի գործերում, որոնք ներառում են գույքային, պայմանագրաին վեճեր, վարչարարության ընթացակարգեր, քաղաքացիական հատուցման պահանջներ, ներդրումների պաշտպանությանը և բաժնետերերի գույքային իրավունքներին։ 

Իրավաբանական գրասենյակը համագործակցում է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի հետ, որը մարդու իրավունքների ոլորտում գործող ոչ առևտրային կազմակերպություն է՝ գրանցված Հայաստանում 2011 թվականին: Կազմակերպության ուշադրության կենտրոնում են ազգային օրենսդրության և դատական համակարգի հետ կապված խնդիրները, որոնց ուսումնասիրությունը միտված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը  իրավագիտակցության բարձրացման և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման միջոցով։ Ոլորտները, որոնցում կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է, ներառում են ռազմավարական դատավարությունները, ազգային և միջազգային իրավունքի վերլուծությունները, իրավական կարծիքներ և հաշվետվություններ ներկայացնելը, դատական պրակտիկայի մոնիտորինգը, իրավաբանական կրթությունը: