Դատավարություններ միջազգային տրիբունալներում

Մեր գրասենյակը երկար տարիներ է ներգրավված է այնպիսի միջազգային տրիբունալներում ընթացող գործերում, ինչպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն: Մեր փաստաբանները նաև ներգրավվել են Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի Դաշնության դատարաններում ընթացող քաղաքացիական և քրեական գործերում, որոնք առնչվել արտահանձմանը, արտաքսմանը և վտարմանը՝ քրեական գործերով և երեխաներին իրենց մշտական բնակության երկրից ապօրինի հեռացնելու դեպքերին՝ քաղաքացիական գործերով։

2002 թվականից ի վեր իրավաբանական գրասենյակը (նախկինում`«Ֆորում» իրավունքի կենտրոն) բազմաթիվ գանգատներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով պատասխանող պետությունների կողմից մարդու իրավունքների տարբեր կոպիտ խախտումները: Գործերը հիմնականում հարուցվել են Հայաստանի դեմ, սակայն եղել են նաև գործեր հարուցված Եվրոպայի խորհրդի անդամ այլ պետությունների դեմ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան և Ադրբեջանը։ Այս դատարանում գրասենյակը շահել է շուրջ 4 տասնյակ գործեր, որոնցից շատերը Հայաստանում, ինչպես նաև Ուկրաինայում, ներպետական վարույթների վերաբացման հիմք են դարձել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները հիմնականում վերաբերել են  գույքային վեճերի, ապօրինի ձերբակալմանը և կալանավորմանը, բանտային  պայմաններին, արտահանձնմանը և վտարմանը, արդար դատաքննության և քրեական դատավարությունում պաշտպանության իրավունքին, քրեական գործ հարուցելու և արդյունավետ քննություն իրականացնելու ձախողումներին: