Գույքի ձեռքբերում
- Մենք օգնում ենք մեր տեղացի և արտասահմանյան վստահորդներին ձեռք բերել անշարժ գույք ՀՀ-ում, օրինակ՝ տուն, բնակարան, հողատարածք և սեփականություն ձեռնարկատիրության նպատակով։
- Մենք իրականացնում ենք իրավաբանական աուդիտ մինչև Պետական ռեգիստրում գույքի գրանցումը։ Մենք ստուգում ենք Կադաստրի պետական կոմիտեի հետ գույքի ներկա իրավական կարգավիճակը և գույքի ձեռքբերման ողջ նախապատմությունը։
- Մենք բանակցում ենք վաճառողների և պոտենցիալ գնորդների հետ գույքի գնման և վաճառքի վերաբերյալ բոլոր հարցերի շուրջ, այդ թվում գույքի իրավական կարգավիճակի հետ կապված խնդիրների, գույքի փաստաթղթերի՝ ՀՀ օրենքների պահանջներին և համապատասխան մասին։
- Մենք օգնում ենք մեր վստահորդներին կատարել գույքի գնման պետական գրանցում և ձեռք բերել գույքի նկատմամբ սեփականության ամբողջական իրավունքներ։
- Մենք իրականացնում ենք մեր վստահորդների իրավաբանական ներկայացուցչություն դատարաններում և միջազգային տրիբունալներում գույքի ձեռքբերման և վաճառքի հետ կապված բոլոր հարցերի շուրջ։
- Մեր հաճախորդներն են ՀՀ քաղաքացիներ և տեղական ընկերություններ, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպություններ, դիվանագիտական ներկայացուցչություններ:
Մենք ունենք մեծ փորձ շինարարական բիզնեսում ներգրավված մեր հաճախորդներին աջակցելու ինչպես շահույթ հետապնդող, այնպես էլ շահույթ չհետապնդող գործունեություն ծավալելիս տներ, շենքեր, բիզնես տարածքներ և այլ շինություններ կառուցելու համար տեղական ինքնակառավարման և պետական մարմիններից շինարարական թույլտվություններ ստանալու հարցում։ Իրավաբանական ծառայությունների շրջանակը ներառում է.
- շինարարական թույլտվություն ստանալու համար փաստաթղթերի համալիր փաթեթի կազմում,
- վարչական լսումների շրջանակում ներկայացուցչություն,
- վարչական մարմիններում և դատարաններում ներկայացուցչություն շինարարական թույլտվություն ստանալու մերժումները բողոքարկելիս,
- պայմանագրերի կազմում և հաստատման համար ներկայացում նոտարին,
- աջակցություն շինարարական նորմերի պահպանման վերաբերյալ ստուգումներ իրականացնող մարմինների որոշումները բողոքարկելիս:
Գույքային վեճեր
Գույքային վեճերի վերաբերյալ մեր ծառայությունները ներառում են․
- գույքի վերադարձ անօրինական տիրապետումից,
- բնակելի տարածքի կամ հողատարածքի հետ կապված վեճեր հարևան սեփականատերերի հետ՝ կապված հողատարածքի չափերի, չափագրման, սերվիտուտի, ավտոմեքենայի կայանման, հաղորդակցության ուղիների, ինսոլացիայի, աղմուկի և այլ նմանատիպ խնդիրների հետ, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման վարույթներ,
- վարձակալման պայմանագրի երկարաձգում կամ դադարեցում,
- գույքի որոնում և գույքի կարգավիճակի համապարփակ ուսումնասիրություն,
- գույքային վնաս և փոխհատուցում,
- պայմանագրի խախտում,
- վեճ տեղական ինքնակառավարման և հանրային ծառայություն իրականացնող մարմինների հետ,
- համատիրության հետ կապված վեճեր։
Հասարակական կարիքների համար գույքի օտարման գործընթաց
Մենք ներկայացնում ենք մեր վստահորդների շահերը պետական մարմինների և նրանց կողմից լիազորված մասնավոր կազմակերպությունների առջև՝ հասարակական կարիքների համար գույքի օտարման գործընթացում։ Մենք ներկայացնում ենք մեր վսստահորդներին նաև ազգային դատարաններում և միջազգային տրիբունալներում գույքի օտարման իրավական գործընթացներում։ Մեր ծառայությունները ներառում են իրավաբանական ներկայացուցչության ապահովում վարչական վարույթներում, դատավարություններում, մեդիացիայի և հաշտության վարույթներում։ 2020 թվականին ընկերությունը, իր արտասահմանյան գործընկեր կազմակերպության հետ միասին, իրականացրեց Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի և Բյուզանդի փողոցների տարածքում 2002-2008 թվականների ընթացքում իրականացված օտարման գործարքների խորը և համապարփակ ուսումնասիրություն։ Ինչպես հայտնի է, այդ գործընթացները հարուցեցին հանրային լայն բողոքի ալիք և մեծաթիվ դատավարություններ ազգային դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Մեր գրասենյակը ունեցել է բազմաթիվ հաջողված գործեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինչպսին է, օրինակ, Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործը։
Մենք տրամադրում են ծավալուն խորհրդատվական ծառայություններ մեր օտարերկրյա հաճախորդներին, ինչպես նաև իրականացնում ենք մեր տեղացի հաճախորդների իրավաբանական ներկայացուցչություն օտարերկրյա պետություններում, երբ տեղի է ունենում միջամտություն նրանց ձեռնարկատիրական գործունեությանը մասնավոր կամ պետական մարմինների կողմից՝ հակամենաշնորհային և հակամրցակցային օրենքների անօրինական և անհամաչափ կիրառության արդյունքում։ 2016 թվականին իրավաբանական ընկերությունը ՀՀ-ում գործընկեր կազմակերպության հետ միասին իրականացրել է հակամրցակցային օրենսդրության ծավալուն համեմատական հետազոտություն՝ պարզելու համար օրենսդրության համապատասխանելիությունը միջազգային նորմերին։