Մենք տրամադրում ենք փորձագիտական կարծիք տեղական տնտեսվարող սուբյեկտներին և ֆիզիկական անձանց, պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին, իրավաբանական գրասենյակներին, ՀՀ Ազգային ժողովին, ԶԼՄ-ների մասնագիտական կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային միջպետական կազմակերպություններին, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն։ Մենք փորձագիտական կարծիք ենք տրամադրում իրավական այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են գույքային վեճերը և գույքի ձեռքբերումը, ընտանեկան իրավունքի հարցերը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների լիցենզավորումը, քաղաքացիության հետ կապված հարցերը, դատավարական իրավունքին առնչվող տարբեր հարցեր, հակամրցակցային և հակամենաշնորհային պրակտիկա: Մեր փաստաբաններն արտահանձնման և արտաքսման գործընթացներում որպես իրավական փորձագետներ հանդես են եկել Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի Դաշնության և Լյուքսեմբուրգի դատարաններում , այդ թվում՝ Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին Հաագայի կոնվենցիայի շրջանակում: Մեր փորձագետները ներգրավվել են օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություններում՝ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ տրամադրելով Արդարադատության նախարարությանը, ՀՀ կառավարությանը, ՀՀ դատական դեպարտամենտին, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը: