Զրպարտություն և վիրավորանք- Ձեռնարկ լրագրողների և փաստաբանների համար

Ձեռնարկը քայլ առ քայլ ներկայացնում է վիրավորանքի և զրպարտության գործերով մինչդատական և դատական վարույթների բոլոր ընթացակարգերը և դրանց շրջանակներում ընկած փուլերը, օրինակ, մինչև դատարան դիմելը հերքման պահանջը ներկայացնելու կարգը, հայցապահանջ ներկայացնելու ժամկետները, դատարանում ապացուցման բեռի բաշխման սկզբունքներն ու կանոնները, վնասի հատուցման պահանջ ներկայացնելը, դատաքննության փուլում մի շարք պաշտպանական համակարգերի նկարագրությունը և այլն։ Առանձին բաժնով ներկայացվում են վիրավորանք և զրպարտություն հասկացությունների սահմանումները, այն չափանիշները, չափորոշիչները և սկզբունքները, որոնց հիման վրա որոշվում է, թե տվյալ արտահայտությունը իր բնույթով վիրավորա՞նք է, թե՞ զրպարտություն։