
ՎԴ/3397/05/20 գործով վարչական դատարանը բավարարեց ԻԻՀ քաղաքացու հայցն ընդդեմ ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, որոնց համապատասխան որոշման և եզրակացության հիման վրա մերժվել էր օտարերկրացուն տալ ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ:
Պրակտիկայում զանգվածային բնույթ են կրում օտարերկրացիների ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման մերժումներն, որոնց համար հիմք է հանդիսանում Ազգային անվտանգության ծառայության բացասական եզրակացությունը: Օտարերկրացիները մշտապես բախվում են այս խնդրին, մասնավորապես այն դեպքում, երբ ԱԱԾ-ի կողմից անձին կացության կարգավիճակ չտրամադրելու բացասական եզրակացության հիմքում դրվում է անորոշ եզրույթ «գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա ՀՀ-ում գտնվելն ունի այլ նպատակ քան հայտարարվածը», երբեմն այն նույնիսկ չբացահայտելով դատարանի առջև:
Արդյունքում երկու վարչական մարմին իրականացնում են «քողարկված» վարչարարություն և անձը չի կարողանում ներգրաված լինել այդ վարույթին, ներկայացնել հակառակ փաստարկներ, պարզել մերժման հիմքերը, սա կարևոր է այնքանով, որ չնայած վարչական ակտով պարզաբանմանը , որ օտարերկրացին կարող է մեկ տարի հետո կրկին դիմել նույն իրավունքի տրամադրման պահանջով, անձը չունենալով իրավական որոշակիություն իրեն կացության կարգավիճակի տրամադրումը մերժելու վարչական ակտում, չի կարող հաջորդ անգամ օգտվել այդ իրավունքից՝ պահպանելով օրենքով սահմանված պայմանները, որպեսզի կրկին անգամ չմերժվի իր իրավունքի տրամադրումը, համապատասխանեցնի իր վարքագիծը:
Սույն գործով դատարանը արձանագրեց, որ չկան բավարար տվյալներ հայցվորի հայտնած նպատակը կասկածի տակ դնելու համար, գործում առկա են բավարար ապացույցներ մերժման հիմքերը հաստատված չհամարելու համար:
Դատարանը պարտավորեցրեց ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության ԻԻՀ քաղաքացուն տրամադրել ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ: Դատարանում հայցվորի իրավունքների պաշտպանությունն իրականացվել է փաստաբան Աշխեն Դաշյանի կողմից:
Դատական գործը հասանելի է հետևյալ հղումով