Մեր վստահորդ «Ցայգ» ընկերության դիմումի հիման բավարարման արդյունքում «ՇԱՆԹ» ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ

Երեկ՝ մարտի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում  «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության նկատմամբ  վարչական տույժ կիրառելու մասին։

Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության դիմում-բողոքը՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռում իրականացնող «ՇԱՆԹ»ընկերության կողմից Շիրակի մարզում հանրապետական սփռման տեսալսողական ծրագրից տարբերվող, փոփոխված տեսալսողական ծրագիր հեռարձակելու փաստի վերաբերյալ։


Հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի համար Հեռարձակողը ներկայացրել է ապացույցների վերաբերյալ դիմում, կցվելով դիմում-բողոքում նշված փաստերը հաստատող համապատասխան ապացույցներ (տեսաձայնագրություններ):

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողի տեսալսողական ծրագրերը 2021 թվականի հունվարի 24-ի դրությամբ Շիրակի մարզում հեռարձակվում են փոփոխված, այն է՝ հիմնական ծրագրի մեջ ներառված հաղորդումները փոխարինվում են այլ հաղորդումներով:

Հանձնաժողովն հաշվի առնելով տվյալ հանգամանքը և առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով «ՇԱՆԹ»ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ։