Սահմանադրական դատարանը ԱԺ-ին հորդորել է՝ գործի քննության ողջամիտ ժամկետի խախտումը կանխող երաշխիքներ նախատեսել

Սահմանադրական դատարանը (ՍԴ) մարտի 16-ին հրապարակեց ողջամիտ ժամկետում գործիքննության իրավունքի խախտման և դրա արդյունքում գույքային իրավունքների խախտման դեմ իրավունքի պաշտպանության միջոց չունենալու հարցով կայացրած որոշումը (ՍԴՈ-1585):

ՍԴ-ն հարցը քննության է առել Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ա. Թաթոյանի  դիմումի հիման վրա՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքի 9-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար՝ «Գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում»: 

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման դեպքում գույքային իրավունքների խախտման դեմ իրավունքի պաշտպանության միջոց չունենալու հարցով ՄԻՊ-ին դիմել էր «Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակը»: 

Ժառանգությունից զրկված քաղաքացին 10 տարի դատարանում պայքարել է իր իրավունքների համար, բայց դատական ակտը կայացնելու ժամանակ, արգելանքի տակ գտնվող գույքն արդեն բաժանված է եղել երկու մասի և մի քանի ագամ վաճառվել է։ Հայցվորը, ողջամիտ ժամկետում չկարողանալով իրացնել դատաքննության իրավունքը, 

զրկվել է իր ժառանգությունից և փոխհատուցում չի ստացել: "Հետք" -ին տրված հարցազրույցում փաստաբան Աշխեն Դաշյանը նշեց, որ  «Չնայած նրան, որ Սահմանադրական դատարանը 9-րդ հոդվածը հակասահմանադրական չի ճանաչել, այդուհանդերձ արձանագրել է պետության անելիքներն այդ ոլորտում:Մասնավորապես նշել  է, որ պետությունն առաջին հերթին պետք է սահմանի անհրաժեշտ կառուցակարգեր եւ ընթացակարգեր, որոնք կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ իրացումը՝կանխելով արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները, իսկ գործի քննության ձգձգումների դեպքում պետք է ապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն», փաստաբանը նաև հավելեց, որ Սահմանադրական դատարանը դատարանների ծանրաբեռնվածությունը որակել է որպես արդարդատաքննության պահանջներին համահունչ գործը քննելու դատարանի պարտականությունը վտանգող:

Ավելի մանրամասն տես այս հղումով՝ https://hetq.am/hy/article/128786?fbclid=IwAR1tmHs0aY94gEQKbKS0xYhONjhby-7VqZebCDW8jD8Q_qkSkxe-BZjPSR8#.YFYYLyzYL6w.facebook