Դատարանը բավարարեց թատրոնի աշխատողների հայցն ընդդեմ Խորեոգրաֆիայի պետական թատրոն ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության


Դեռևս 2019թ-ից սկիզբ էր առել Խորեոգրաֆիայի պետական թատրոնի աշխատակազմի աշխատավարձերի չվճարման վեճով դատական գործը (ԵԴ/38173/02/19):

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պահանջը ներկայացվել էր ոչ միայն աշխատողների 2 տարվա չվճարված աշխատավարձերի բռնագանձման մասով, այլ նաև ՀՀ աշխատանքային օենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով սկսած յուրաքանչյուր ամսվա չվճարված աշխատավարձի համար մինչև փաստացի վճարման օրը:

Դատական պրոցեսների ընթացքում ՀՀԿԳՄՍ նախարարությունը թատրոնի մի ամբողջ աշխատակազմի չէր ընդունում որպես աշխատողներ և գտնում էր , որ նրանք չպետք է աշխատավարձ ստանան՝ անկախ նրանից թատրոնի պատասխանատու տնօրենի պաշտոնակատարը շուրջ 2 տարի գնում է աշխատանքի, թե ոչ, հանձնարարություն տալիս է աշխատողներին, թե ոչ, ինչպիսի իրավաչափ հարց բարձրացվել էր պաշտպանների կողմից:

 Մինչդեռ դատարանը գտավ, որ աշխատողները չեն կարողացել կատարել աշխատանքները ոչ իրենց մեղքով, աշխատանքները չեն կատարվել ոչ աշխատողների մեղքով և 19.07.2021թ դատարանը կայացրեց դատական ակտը հօգուտ աշխատողների:

«Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ աշխատողների  բռնագանձել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված պարապուրդի գումար պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար մինչև պարապուրդը աշխատողների միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

«Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ աշխատողների բռնագանձել պարապուրդի գումարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով սկսած յուրաքանչյուր ամսվա չվճարված աշխատավարձի համար հաջորդ ամսվա 16-ից մինչև փաստացի վճարման օրը, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը մինչև փաստացի վճարման օրը, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

"Խորեոգրաֆիայի պետական թատրոն" ՊՈԱԿ-ի բոլոր աշխատողների պաշտպանությունը դատարանում էր "Արա Ղազարյան" իրավաբանական գրասենյակը, փաստաբաններ՝ Աշխեն Դաշյանը, Կարեն Տոնոյանը, Դավիթ Ասատրյանը: